Թուրքիայի ՆԳ նախարարն սպառնացել է ընդդիմադիր կուսակցապետին. արձագանքել է Կարո Փայլանը
Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի ՆԳ նախարարի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին ուղղված սպառնալիքին։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Եթե Թուրքիայում դատախազ մնացել է, ապա սպառնալիք, շանտաժ եւ վիրավորանք ներառող արտահայտության համար վարույթ պետք է սկսի»։
Նշենք, որ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն Քենալ Քըլըչդարօղլուին ասել է. «Անգրագետ, չափերս ու տեղդ ճանաչի, քեզ բզիկ–բզիկ կանենք»։