Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը դստեր ու փոքրիկ որդու հետ
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի էջը լի է դրական հրապարակումներով։ Գեղեցկուհին ներկայացնում է իր ոճային կերպարները, հաճախ ուրախացնում ընտանեկան լուսանկարներով։ Լուսինեն, որն օգոստոսի սկզբին երկրորդ անգամ մայր է դարձել, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում գեղեցկուհին պատկերված է երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Կադրերն արվել են ջրի եւ նավերի գեղեցիկ ֆոնին։ Լուսինեն ու Արիանան լայն ժպտում են։ Լուսինեն սպիտակ շապիկ է կրում եւ արեւային ակնոց։ «Եռյակը»,- ջերմ լուսանկարը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր գեղեցկուհի դստեր՝ Արիանայի հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լուսինեն, ինչպես միշտ, ոճային կերպարում էր։ Նա սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր բեժ գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները։ «Վայելելով վերջին մի քանի օրերն ԱՄՆ-ում»,- լուսանկարը մակագրել էր երիտասարդ մայրիկը։