Պուտինը Ստալինին «պապաշա» է անվանել (Տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) շրջանակում հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Կուրիլների հարավային հատվածի պատկանելիության հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՏՀ-ի ժամանակ քննարկումների ընթացքում «7 օվկիանոս» ծովային պատրաստության կենտրոնի տնօրեն Անատոլի Շտանկոն նկատել է, որ պատմության մեջ տարբեր ամսաթվեր են նշվում՝ կապված Կուրիլյան կղզիների կարգավիճակի եւ պատկանելիության հետ: Նախագահն ի պատասխան նշել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով Կուրիլներն անցել են Սովետական միությանը:
«Եկեք հիմվենք դրա վրա՝ որպես մեկնարկային կետ: Պապաշան (Իոսիֆ Ստալինը-խմբ.) ամեն ինչ վերցրեց ու վերջ: Ժողովուրդների հայրը»,- ասել է Պուտինը: