Ֆրանսիայի Նիս քաղաքի նվիրած մեքենաներն արդեն Էջմիածնում են (Լուսանկարներ)
Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են, որ Ֆրանսիայի Նիս քաղաքի նվիրած մեքենաներն արդեն Էջմիածնում են:
Մեքենաների մաքսազերծման ժամանակատար գործընթացն արդեն ավարտվել է:
Նվիրված տրանսպորտային միջոցների մաքսազերծումը ենթադրում էր բարդ եւ ժամանակատար գործընթաց, ինչով եւ պայմանավորված էր շահագործման ձգձգումը:
Այժմ ընթանում է տեխնիկական շահագործումն իրականացնելու լիցենզավորման գործընթացը, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի շահագործումը:
Հայտարարության մեջ ասվում է, որն այս ընթացքում մանրամասն քննարկվել եւ հստակեցվել է երթուղիների ու փոխադրումների կազմակերպման գործընթացը: Շատ շուտով այս մեքենաները կծառայեն էջմիածնեցուն՝ կանոնավոր, սահմանված երթուղով: