ՄԱԿ-ը այս տարի 72 աշխատակից է կորցրել
ՄԱԿ-ն այս տարի 72 աշխատակից է կորցրել: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, հայտարարել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
Ուրբաթ օրը ՄԱԿ-ում տեղի ունեցած արարողության ժամանակ հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ պարտքը կատարելիս զոհված քաղաքացիական, ոստիկանական եւ ռազմական անձնակազմի:
«Այս տարի մենք 25 քաղաքացիական աշխատակից, 43 խաղաղապահ եւ 4 ոստիկան կորցրեցինք»,- ասել է Գուտերիշը:
Նա իր գործընկերներին կոչ է արել հարգանքի տուրք մատուցել ի հիշատակ նրանց, ովքեր սեփական անձը նվիրաբերեցին ընդհանուր առաքելությանը:
«Մենք հպարտանում ենք այն աշխատանքով, որը դուք կատարում եք դաշտում կամ շտաբ-բնակարանում՝ կյանքեր փրկելով եւ հույս հաղորդելով:
Եկեք ոգեկոչենք նրանց, ովքեր պարտքը կատարելիս ամեն ինչ զոհաբերեցին»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը: