Հանուն միլիոնատեր Ալեքիս Օհանյանի կնոջ՝ դքսուհիՄեգան Մարքլը երկար ժամանակով բաժանվել է ամուսնուց և որդուց
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ժամանել է Նյու Յորք՝ դիտելու իր ընկերուհու՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի խաղը US Open-ի եզրափակիչում: Հանուն միլիոնատեր Ալեքիս Օհանյանի կնոջ՝ դքսուհին երկար ժամանակով բաժանվել է ամուսնուց և որդուց։
Նախատեսվում է, որ շաբաթվա վերջին նա կվերադառնա Մեծ Բրիտանիա՝ գրում է The Times-ը: «Նա ուրախ է, որ կկարողանա աջակցել իր ընկերուհուն և այնուհետև կվերադառնա», – ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Մարքլը ԱՄՆ է մեկնել առանց ամուսնու և չորս ամսական որդու՝ Արչիի և այլ օգնականների:
US Open-ի եզրափակչում Սերենա Ուիլյամսը կհանդիպի կանադացի Բիանկա Անդրեսկուի հետ: Հանդիպումը կսկսվի սեպտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 24: 00-ին: