Ադրբեջանի Չայքենդ գյուղում ձերբակալել են հայազգի ամուսինների
Ադրբեջանի Գենգելի շրջանի Չայքենդ գյուղում ձերբակալվել են 2 հայեր, հայտնում է Media.az-ը:
Կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ համարվող ամուսինները ուշադրություն են գրավել այն ժամանակ, երբ լուսանկարելիս են եղել գյուղը: Ձերբակալելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք ազգությամբ հայեր են, ժամանակավորապես մնում են Գյանջայում՝ որպես ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներ:
Ձերբակալումից հետո Չայքենդից ամուսինները տեղափոխվել են Գենգելի շրջանի կենտրոն:
Նշվում է, որ Չայքենդ գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում: