Հղի Էշլի Գրեհեմը հանրությանն է ներկայացել լատեքսե զգեստով (Լուսանկարներ)
Ամենաբարձր վարձատրվող պլյուս չափի մոդել Էշլի Գրեհեմը հանրությանն է ներկայացել լատեքսե զգեստով։ Իր հրապուրիչ լուսանկարները աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Հղի Գրեհեմը «Տարվա մոդել» միջոցառման ժամանակ մրցանակ է հանձնել քենիական-սոմալիական ծագում ունեցող մոդել Հալիմա Ադենին։
Միջոցառմանը մասնակցելու համար Գրեհեմը հագել է կարմիր ընդգծող լատեքսային զգեստ։ Չնայած հղիությանը՝ մոդելը եկել էր բարձր կրունկներով սանդալներով։