Բահամյան կղզիների վարչապետ Հյուբերտ Մինիսը CNN-ին տեղեկացրել է, որ առնվազն 30 մարդ զոհվել է փոթորկի հետևանքով
Բահամյան կղզիների վարչապետ Հյուբերտ Մինիսը CNN-ին տեղեկացրել է, որ առնվազն 30 մարդ զոհվել է փոթորկի հետեւանքով։
Առողջապահության նախարար Դուեյն Սենդսը տեղական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ տարածաշրջան են գալիս լրացուցիչ սառնարաններ մարմինները պահելու համար։ Խոսելով զոհվածների վերջին թվի մասին՝ նա նշել է. «Ես կարծում եմ, որ թիվը կարող է ցնցող լինել»։
«Դորիանը» 5-րդ կարգի փոթորիկ էր, երբ հասավ Բահամյան կղզիներ անցած կիրակի՝ իր հետեւից մասշտաբային ավերածություններ թողնելով։
Հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան, Միավորված Ազգերի Կազմակերպությունը հայտարարել է, որ 70 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի։
Մայամիում գտնվող Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC) ուրբաթ «Դորիանի» ռեյթինգն իջեցրել է մինչեւ առաջին կարգի փոթորկի աստիճանի։ Փոթորիկը տեղափոխվում է Հյուսիսային Կարոլինայի ափերին մոտ կամ դրա երկայնքով։ Չնայած «Դորիանը» թուլացել» է, քամու արագությունն, այնուամենայնիվ, հասնում է 150 կմ/ժամի։