Նյու Մեքսիկոյից դեմոկրատ կոնգրեսականը դարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակ
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգից դեմոկրատ կոնգրեսական Դեբ Հաալանդը դարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակ, Twitter-յան իր էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Դեբ Հաալանդը բնիկ ամերիկացի առաջին երկու կանանցից մեկն է, որը երբեւէ ընտրվել է ԱՄՆ Կոնգրես: