Երևանի «Մամուլի տունը» կենթարկվի ճարտարապետական ձևափոխման
Մենք ցանկանում ենք մեկնարկել «ProfEye Challenge» ծրագիրը, որը կուղղվի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանմանը, դրա վերականգնմանն ու արդիականացմանը։ Այս մասին սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը ստեղծել է բոլոր նախադրյալները երկրում մասնավոր սեկտորի եւ ներդրումների առավելագույն ներգրավման համար։ «Ես դա նոր հիանալի նախաձեռնություն եւ հնարավորություն եմ համարում մեր երիտասարդ եւ արդեն հայտնի ճարտարապետների համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց հնարավորություններն ու պոտենցիալը»,- ասել է Վերմիշյանը։
Նա տեղեկացրել է, որ ծրագրի «թիրախն» այս տարի կդառնա «Մամուլի տունը», որը գտնվում է Երեւանի կրկեսից ոչ հեռու։ Այս շենքը կենթարկվի ճարտարապետական վերափոխման։
Իր հերթին, «Պրոֆ Ալ» ընկերության, որն էլ պատրաստվում է իրականացնել այս նախագիծը, զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանն ասել է, որ նախատեսում են ճարտարապետների մրցույթ անցկացնել։ «Նրանց հնարավորություն կտրվի մեզ ուղարկել իրենց նախագծերը։ Նախագծերը կարող են միանգամայն տարբեր լինել, բայց հաղթողին ընտրելու են մայրաքաղաքի բնակիչները էլեկտրոնային քվեարկության միջոցով։ Հավասար մրցակցություն ապահովելու համար մենք աշխատանքների տակ չենք նշի հեղինակների եւ ընկերությունների անունները, որոնց նրանք կներկայացնեն»,- պարզաբանել է Ավետիսյանը։ Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ մեկ տարում նախատեսվում է իրականացնել երկուական նման ծրագիր։