Եթե սերը չլինի, ջրհեղեղ կլինի՝ հոգեկան ջրհեղեղ. Ֆրունզե Դովլաթյան
..Իբրև 20-րդ դարի մտավորականի, արվեստագետի, մտածողի, մարդու իդեալ կարող եմ հիշատակել Գաբրիել Գարսիա Մարկեսին․․․։
Արվեստագետի խնդիրը պետք է լինի քաղաքականությունը հասարակությանը ներկայացնել ոչ մերկապարանոց, այլ իբրև արվեստի գործ, որը որքան անկեղծ լինի, պարզ, այնքան ավելի մնայուն ու ազդեցիկ կլինի։
Հայերս հիշողությունների մեջ թաղված ժողովուրդ ենք, բայց հուշարձան դարձնել այդ հիշողությունները՝ սառը, այսօրվա կյանքին ոչ մի կենսական թրթիռ չտվող, աններելի է։
Եթե սերը չլինի, ջրհեղեղ կլինի՝ հոգեկան ջրհեղեղ։