Անհայտ մեքենան Դավիթ Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հոգու, ապա բախվել Opel-ին ու փախել. կա զոհ (ֆոտո)
Երեւանում, սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ թիվ 106/5 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 49-ամյա Արթուր Ս-ին եւ 42-ամյա Սեւակ Ս-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդն այնուհետեւ դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Երեւանի բակիչ՝ 81-ամյա Հայկ Գ-ի վարած Opel մակնիշի 35 FՏ 619 համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի։
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց Սեւակ Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած, այնուհետեւ Opel-ին բախված ու դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։