Արագածոտնում Honda-ով գլխիվայր շրջվել է քարերի վրա. 31-ամյա կին վարորդը վիրավոր է (Լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սրբուհի Կ-ն իր վարած Honda մակնիշի 36 AR 345 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել քարերի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սրբուհի Կ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Թալինի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։