Ղարաբաղի պատերազմի տարիներին ինձ բռնաբարել են ադրբեջանցի զինվորները. ռուս լրագրող
Ռուս ռազմական լրագրող Դարյա Ասլամովան իր նոր գրքում գրել է Ղարաբաղյան պատերազմի տարիներին իր հիշողությունների մասին: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով virtualaz.org-ին:
Այսպես, Ասլամովան պնդել է, որ ադրբեջանցի զինվորներն իրեն գերի են վերցրել, երբ ինքը հայկական կողմից լուսաբանելիս է եղել ռազմական գործողությունները:
Լրագրողի խոսքով' ադրբեջանցի զինվորները 3 օր շարունակ բռնաբարել են իրեն: