Լևոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային
ՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվեց արագ եւ կայծակնային շախմատի Champions Showdown մրցաշրը, որին մասնակցում էր նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։ Մրցակիցը ամերիկացի Հիկարու Նակամուրան էր։ 8 մասնակիցները բաժանվել էին 4 անփոփոխ զույգերի։ Արոնյանը պարտվեց 11,4։14,5 հաշվով։ Արագ շախմատում հաղթանակի համար տրվում էր 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։
Մյուս զույգերում աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը 7։19 հաշվով պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ Ամերիկացի Ուեսլի Սոն ուժեղ էր բուլղարացի Վեսելին Տոպալովից՝ 18։8։ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը 10։16 հաշվով պարտություն կրեց ռուսաստանցի Պյոտ Սվիդլերից :