Թուրքիայի պատասխանը Եգիպտոսին` Հայոց ցեղապանության ճանաչման հարցով
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն արձագանքել է մամուլում հայտնված այն տեղեկությանը, ըստ որի, Եգիպտոսի նոր իշխանությունները մտադիր են Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ ստորագրել ՄԱԿ-ում: Նշենք, որ այդ մասին «Twiter» միկրոբլոգում գրառում էր կատարել Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
Ի պատասխան Բոզդաղն ասել է, որ Եգիպտոսում իշխանությունները լեգիտիմ չեն:
«Այդ իսկ պատճառով մեզ համար ոչ մի օրինականություն չունի օրենքից դուրս գտնվող կառավարության ընդունելիք որոշումները»,- ըստ թուրքական «Հաբեր7»-ի' ասել է Բոզդաղը:
Նա նաև նշել է, որ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Պատմական հարցերով պետք է զբաղվեն պատմաբաններ, այլ ոչ թե պատգամավորները, քանի որ խորհրդարանների ընդունած բանաձևերը երբեք չեն կարող փոխել պատմական փաստերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 42 նահանգ և աշխարհի երկու տասնյակ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981-ին նախորդ դարասկզբի այդ հանցագործությունն անվանել է ցեղասպանություն: