ԱՄՆ-ին միլիոնավոր դոլարներ է արժենում Թրամփի գոլֆ խաղալը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆ խաղալու «ոչ թանկարժեք» սովորությունը կարող է երկրին 340 միլիոն դոլար արժենալ, գրում է The Esquire-ը:
Ինչպես նշվում է, վերջին երեք տարվա այնպիսի իրադարձությունների ֆոնին, ինչպիսիք են Brexit-ը, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից «ռուսական միջամտության» հետաքննությունը, կլիմայի շարունակական փոփոխությունները և լիբերալ ժողովրդավարության հիմնախնդիրները, Թրամփի գոլֆ խաղալու սովորությունը կարծես թե մխիթարիչ հաստատուն է: Երդմնակալության պահից ի վեր քաղաքական գործիչը գոլֆի խաղադաշտում ժամանակ է անցկացրել 227 անգամ: Պետության ղեկավարն իր հոբբիով է զբաղվել նաև այն ժամանակ, երբ երկրին էր մոտենում «Դորիան» փոթորիկը: Միևնույն ժամանակ, նա պաշտպանում էր իր «ոչ թանկարժեք հոբբին»: Սակայն, պարբերականի տվյալներով, այն հարկատուներին արդեն 109 միլիոն դոլար է արժեցել:
Պարբերականըը նշում է, որ եթե Թրամփն ընտրվի երկրորդ ժամկետով, ապա ծախսերի այս հոդվածը կարող է կազմել մոտ 340 միլիոն դոլար: