«Խելքը թռցրել է»․ Սերյաբկինան նկարահանվել է առանց ներքնազգեստի
Փոփ երգչուհի Օլգա Սերյաբկինան իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Տեսանյութում Մաքս Ֆադեեւի սիրելին կվադոցիկլի վրա սլանում է անտառային ճանապարհով։ Նրա հագին հագուստից միայն տոպ է եւ թափանցիկ, մարմինն ընդգրկող տաբատ։ Այդուհանդերձ երգչուհին առանց ներքնազգեստի է։
«Կամուֆլյաժային երեկույթ reborn։ Ես չկարողացա չվերադառնալ եւ եւս մեկ անգամ այս փոքրիկին չքշել», - երկրպագուների հետ կիսվել է Սերյաբկինան։
Աստղի հրապարակումը մեծ իրարանցում է ստեղծել հետեւորդների շրջանում․ «Խելքը թռցրել է», «Յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում հանիր վարտիքդ», «Միայն չես վարել, նաեւ ցուցադրել ես հետեւյքդ», «Սիրելիս, դու առանց վարտիքի ես», «Մոռացել ես վարտիք հագնել», - գրել են նրանք։