Երբ փոքրիկը լույս աշխարհ եկավ, ինձ որոշ ժամանակ պետք եղավ, որպեսզի հասկանամ իմ նոր կարգավիճակը. Արքայազն Ուիլիամ
Արքայազն Ուիլիամն, իր որդու լույս աշխարհ գալուց հետո, առաջին անգամ լրագրողներին հարցազրույց է տվել: CNN-ի լրագրողների հետ զրույցում երջանիկ հայրը պատմել է, որ անձամբ ինքն է փոխում իր երեխայի տակդիրները և զգում է, որ որդին փոխել է իր կյանքը: Հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցը եթեր կհեռարձակվի սեպտեմբերին:
«Վերջին շաբաթների ընթացքում ես բացարձակ ուրիշ զգացողություններ ունեցա: Շատ քիչ ժամանակ է անցել, բայց ես սկսել եմ շատ բաներ ուրիշ կերպ ընդունել և հասկանալ»: Լրագրողների այն հարցին, թե բնավորության ինչ գծեր են նկատել երեխայի մեջ, Ուիլիամը պատասխանել է.«Նա մի փոքր չարաճճի է, ինչպես որ եղել ենք ես և իմ եղբայրը, բայց, ընդհանուր առմամբ, փոքրիկն իրեն շատ լավ է պահում, չնայած այն բանին, որ նա մեկ-մեկ անկառավարելի է դառնում և չի ցանկանում քնել: Գիշերները հիմնականում Քեյթն է արթնանում և նա շատ լավ է կարողանում լեզու գտնել երեխայի հետ»:
Ուիլիամն ասել է, որ իր համար հիմա ամենակարևորն իր կինն ու փոքրիկն են՝ Գեորգը, ինչպես նաև Լուպո անունով շունը: «Երբ փոքրիկը լույս աշխարհ եկավ, ինձ որոշ ժամանակ պետք եղավ, որպեսզի հասկանամ իմ նոր կարգավիճակը»,- ասել է Ուիլիամը: