ԵՄ-ը կոչ է արել Իրանին չեղյալ համարել իր պարտավորությունների կրճատման մասին որոշումը
ԵՄ-ը կոչ է արել Իրանին չեղարկել իր պարտավորությունների կրճատման մասին որոշումը Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակում, այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել էր, որ սկսելու է պարտավորությունների կրճատման երրորդ փուլը, տեղեկացնում է AFP-ն։
Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Կառլոս Մարթին Ռուիս դե Գորդուելան Բրյուսելում ԶԼՄ-ների համար ճեպազրույցում ասել է, որ այդ որոշումը «չի համապատասխանում» միջուկային համաձայնագրին։ «Եվ այս համատեքստում մենք կոչ ենք անում Իրանին հրաժարվել այդ քայլերից եւ ձեռնպահ մնալ միջուկային գործարքը խափանող հետագա միջոցներից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Իրանը պարտավորությունների կրճատման երրորդ փուլի սկսվելու մասին կհայտարարի սեպտեմբերի 6-ին։