Ջոնսոնի եղբայրը հեռանում է նախարարի պաշտոնից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայր Ջոզեֆ Ջոնսոնը հայտարարել է, որ լքում է համալսարանների և գիտության հարցերով կրտսեր նախարարի պաշտոնը և այլևս բրիտանական խորհրդարանի անդամ չի լինի:
Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն: Ջոնսոնի խոսքերով` ինքը հեռանում է, քանի որ «երկու մասի է բաժանվում ընտանիքի և ազգային շահերի միջև»: Նա նշել է, որ իր ծառայության 9 տարվա ընթացքում երեք վարչապետ է փոխվել:
«Դա աննկարագրելի լարվածություն էր, բայց մյուսների համար ժամանակն է, որպեսզի ստանձնեն այդ աշխատանքը խորհրդարանում և նախարարությունում», - եզրափակել է Ջոնսոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է հոկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Բորիս Ջոնսոնի առաջարկը: