Եվրամիությունը ստեղծել է հակաահաբեկչական տվյալների բազա
Եվրամիությունը Եվրաարդարադատություն գործակալության շրջանակում թողարկել է հակաահաբեկչական տվյալների բազա, որը պատասխանատու է միության անդամ երկրների միջեւ քրեական գործերով համագործակցության համար: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հինգշաբթի տարածվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրաարդարադատության շրջանակում ստեղծվել է հակաահաբեկչական տվյալների բազա՝ ահաբեկչական սպառնալիքներին անդամ պետությունների դատական արձագանքման ուժեղացման եւ քաղաքացիների անվտանգության մեծացման նպատակով,- նշված է հայտարարության մեջ: - Դա թույլ կտա կենտրոնացնել առանցքային դատական տեղեկատվությունը ահաբեկչական հանցագործություններ կատարած կասկածյալների դեմ դատաքննությունների շրջանակում կապերի հաստատման համար»: