ԵՀ-ն հայտնել է բրեքզիթի հարցով բանակցություններում առաջընթացի բացակայության մասին
Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից թագավորության դուրսբերման հարցով բանակցություններում դեռեւս առաջընթացի չեն հասել, կողմերը համաձայնել են տեխնիկական մակարդակով հերթական հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 6-ին: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Մինա Անդրեևան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը համաձայնել են կրկին հանդիպել ուրբաթ օրը: Առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է գործող համաձայնագրի շրջանակում Մեծ Բրիտանիայից կոնկրետ առաջարկներ ստանալ»,- ասել է նա:
ԵՀ-ում նաեւ նշել են, որ ԵՄ 27 երկիր կընդունի բրեքզիթի ամսաթվի տեղափոխման մասին որոշումը, եթե Լոնդոնից պաշտոնական հարցում ստանա: