Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը վիրավորել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն
Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, վիրավորել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն՝ չընդունելով Բալմորալ ամրոց նրա հրավերը, գրում է The Sun-ը։
Թագուհին յուրաքանչյուր տարի ամռանը երկու ամիս է անցկացնում Շոտլանդիայում գտնվող այդ նստավայրում։ Սակայն զույգը հրաժարվել է այցից, քանի որ նրանց չորս ամսանական որդին՝ Արչին, դեռւես փոքր է այդպիսի ճանապարհորդությունների համար։ Ընդ որում, Ուիլյամը և Քեյթը ամրոց հյուր են գնացել երեխաների հետ։
Թագավորական ընտանիքին մոտ կանգնած հրատարակության աղբյուրը պնդում է, որ Եղիսաբեթ Երկրորդը լրջորեն հիասթափվել է, քանի որ նորածինն արդեն հասցրել է նախ մեկ շաբաթ անցկացնել Իբիցայում,ապա ծնողների հետ մեկնել էր Ֆրանսիա՝ Էլթոն Ջոնի հետ հանդիպման։
Բացի այդ՝ հրատարակության զրուցակիցը ենթադրել է, որ մերժման նախաձեռնողը Մեգան Մարքլն է եղել, որի համար թագուհու շոտլանդական կալվածքում զվարճանքները քիչ են։