6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում է
Ինչպես Operativ լրատվականը քիչ առաջ տեղեկացրել էր, այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երևանի Թումանյան 32 հասցեում, ժամը 10:32-ին 2.5 տարեկան տղա երեխա է ըստ նախնական տվյալների, ընկել նույն շենքի 6-րդ հարկից:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է, որ երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Տղայի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: