Սոբչակը հղի՞ է (Լուսանկարներ)
Համացանցում միանգամից մի քանի աղբյուր, այդ թվում լրատվամիջոցներ, տեղեկատվություն են տարածել, որ հնարավոր է՝ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հղի է։ Սոբչակն առայժմ չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Աստղի հնարավոր հղիության մասին տեղեկատվությունն առաջին անգամ տարածվեց, երբ երկրպագուները «Беслан. День незнаний» վավերագարական ֆիլմում նկատեցին Քսենիա Սոբչակի կլորացած որովայնը։ Հեռուստահաղորդավարուհին կադրում հայտնվեց սեւ հագուստով, որն ընդգծել էր նրա կազմվածքի փոփոխությունները։ «Մեզ հիասքանչ նորություն է հասել #մեզգրումեն» սերիայից։ Քսյուշա Սոբչակը եւ Կոնստանտին Բոգոմոլովը երեխայի են սպասում»,- հայտնում էր Dark Cosmo Telegram-յան ալիքը։
Ավելի ուշ այս տեղեկատվությունը հաստատեցին ինսայդերները, հայտնում է Starhit.ru-ն։ Հաղորդվում է նաեւ, որ սեպտեմբերի 13-ին 37-ամյա Քսենիա Սոբչակը պետք է ամուսնանա ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։