Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ Է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունների հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ Է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունների հետ։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերեի 4-ին հայտարարել Է, որ Թեհրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի շրջանակում հրաժարվում Է կատարել միջուկային գործարքի դրույթները: Իրանը միջուկային պարտավորությունների կատարման երրորդ փուլին ձեռնամուխ Է լինելու սեպտեմբերի 6-ից:
«Այսօր առավոտյան մեզ տեղեկացրեցին Իրանի կողմից եւս մեկ խախտման, Էլ ավելի մեծ քամահրանքի մասին, որն այս անգամ դրսեւորվում Է միջուկային զենք ստանալու նրա ձգտմամբ: Դա ուղեկցվում Է Իրանի ագրեսիվ գործողություններով միջազգային նավագնացության եւ տարածաշրջանի երկրների դեմ, ինչպես նաեւ Իսրայելի պետության վրա գրոհներ իրականացնելու ջանքերով»,-ասել Է Նաթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ, նրա խոսքը մեջբերում Է վարչապետի դիվանատունը: «Այժմ Իրանի հետ բանակցելու ժամանակը չԷ: Այժմ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու ժամանակն Է»,-հավելել Է նա:
Իսրայելի կառավարության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ այդ հարցը Լոնդոնում քննարկելու Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի հետ։