Թուրքիայում S-400 արբանյակներ են նկատել
Անկարայի մերձակայքում գտնվող թուրքական «Մյուրլեդ» ավիաբազայում ռուսական S-400-ներ են տեղակայվել։ Այս մասին հրապարակվել է Twitter-ում։
Նշվում է, որ ՀՕՊ համակարգերը լիցքավորված չեն։ ISI-ն նշում է, որ, հնարավոր է, դրանք թեստավորում են անցնում։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները կոչ են անում պատժամիջոցներ մտցնել Թուրքիայի դեմ ռուսական Ս-400 համակարգեր գնելու հետ կապված։
«Նախագահ Թրամփ, դուք պետք է պատժեք Թուրքիային ՀՕՊ Ս-400 համակարգերի գնման համար, ինչպես պահանջում է ԱՄՆ օրենքը։ Թուրքիայի շահերը լավագույն ձեւով բավարարում են գործընկերային հարաբերություններն ԱՄՆ-ի, այլ ոչ թե Կրեմլի հետ»,- գրված էր կոմիտեի Թվիթերի աքաունթում։
Ռուսաստանը և Թուրքիան հայտարարել էին, որ կխորացնեն պաշտպանական համագործակցությունը, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում։