Արտակարգ դեպք Սանկտ - Պետերբուրգում. Տղամարդը կրակել է մանկապարտեզի վրա
Պետերբուրգում ոստիկանները տղամարդու են ձերբակալել, որը կրակոցներ է արձակել մանկապարտեզի մերձակայքում, ինչի հետեւանքով մարդ է տուժել, հայտնում է ՆԳՆ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի գլխավոր վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սեպտեմբերի 4-ին Կրասնոգվարդեյսկի շրջանից ոստիկանություն հաղորդում է ստացվել Իրինովսկի պողոտայի վրա գտնվող մանկապարտեզի պատուհանների վրա կրակելու մասին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Իրինովսկի պողոտայի 17 շենքի մուտքում ձերբակալվել է 1980 թվականի ծնված տղամարդը: Նա խուլիգանական դրդումներով պնեւմատիկ հրացանից կրակել է իր բնակարանի պատուհանների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կրակոցների հետեւանքով տուժել է մանկապարտեզի տարածքում եղած 1976 թվականի ծնված տղամարդ: Նրան բուժօգնություն ցույց տալուց հետո ուղարկել են բավարար վիճակում:
Չարագործը տուգանվել է, քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով: