«Ռոսսելխոզնադզորը» սեպտեմբերի 5-ից կսահմանափակի Ռուսաստանի տարածք հայկական «Գոյտեքս» ձեռնարկության արտադրանքի ներկրումը
«Ռոսսելխոզնադզորը» սեպտեմբերի 5-ից կսահմանափակի Ռուսաստանի տարածք հայկական «Գոյտեքս» ձեռնարկության արտադրանքի ներկրումը: Այս մասին ասվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է «Մոսկվա» նորությունների գործակալությունը:
«ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի՝ անասնաբուժական-սանիտարական պահանջները կրկին խախտելու պատճառով «Ռոսսելխոզնադզորը» 2019թ. սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի ՌԴ տարածք «Գոյտեքս» ՍՊԸ-ի արտադրանքի ներկրման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատճառը ձկնամթերքի մեջ մալաքիտ կանաչ երանգավորման հայտնաբերումն է:
Բացի այդ, «Բիգամա-Ֆրուտ» եւ «Ֆիշ-Կա» ՍՊԸ-ների արտադրանքում խախտումների հետ կապված ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ կսահմանվի:
Ինչպես նաեւ հաղորդվում է, որ սեպտեմբերի 5-ից ժամանակավորապես կսահմանափակվի ղազախստանյան «Զեմչենկո եւ Կ» ձեռնարկության արտադրանքի ներկրումը: