Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հանդիպել է հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը (ANCA-WR), ինչպես նաեւ Գլենդելի, Բըրբանքի, Հոլիվուդի եւ Մահվան հովտի ներկայացուցիչները հանդիպել են ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Կողմերը քննարկել են վերջին իրադարձությունները եւ հայ-ամերիկյան հանրույթի քաղաքական առաջնահերթությունները:
«Մենք բարձր ենք գնահատում Ներկայացուցիչների պալատի անդամ Շիֆի հետ հարաբերությունները»,- նշել է հանձնախմբի փոխնախագահ Րաֆֆի Կասաբյանը:
Շրջանների ներկայացուցիչները կոնգրեսականին են տրամադրել թարմացված տեղեկություններ, ինչպես նաեւ իրենց քաղաքներում ընթացիկ միջոցառումների ծրագիրը: