Թագուհի Եղիսաբեթը՝ McDonalds-ո՞ւմ (Լուսանկարներ)
Արքայադուստր Դիանան ժամանակին քննարկումներ էր հրահրում՝ իրեն թույլ տալով McDonalds այցլել։ Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա թագուհի Եղիսաբեթ Երկրորդին պատկերացնել McDonalds-ում կամ Burger King-ում, սակայն դա ամենևին չի նշանում, որ նա կտրականապես խուսափում է արագ սնունդից։
The Mirror-ը հայտնում է, որ Եղիսաբեթ Երկրորդը յուրաքանչյուր տարի Շոտլանդիայում գտնվող Բալմորալ ամրոց այցելությունների ընթացքում սիրում է բրիտանական ավանդական կարտոֆիլ ֆրի եւ ֆիշ էնդ չիփս ուտել։ Թագուհին դրանք հաճախ չի օգտագործում, սակայն պատվիրում է հատուկ դեպքերում։
Հունիսի սկզբին հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը Բուքինգհեմյան պալատի դարպասների մոտ ձերբակալել է Domino's-ի պիցցայի առաքիչին։ Տղամարդը պնդում էր, որ պատվերը բերել է Եղիսաբեթ Երկրորդի համար։ Իսկ գուցե ոչ մի սխալ չի՞ եղել։