ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Բավարիա երկրամաս (Լուսանկարներ)
Սեպտեմբերի 3-ին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Բավարիա երկրամաս:
Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի կառավարության Տնտեսության, զարգացման և էներգետիկայի հարցերով պետքարտուղար Ռոլանդ Վայգերթը (Roland Weigert): Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Բավարիայի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ զբոսաշրջության, գինեգործության ոլորտում համագործակցության խորացմանը, հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) և այլն:
Նույն օրը դեսպան Սմբատյանին ընդունեց Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը (Dieter Reiter): Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին երկկողմ մշակութային համագործակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին: