Մաքսիմ Ֆադեևը կարող է վերջնականապես կորցնել մասնագիտական համբավը
Մաքսիմ Ֆադեևը կարող է վերջնականապես կորցնել մասնագիտական համբավը։ Նախ կոնֆլիկտ տեղի ունեցավ Ելենա Տեմնիկովայի հետ, երբ պրոդյուսերը փակեց նրա թթվածինը, ապա՝ Նարգիզ Զակիրովայի հետ (նրա դեպքում նա նույն սցենարով վարվեց)։ Հանրությունը չէր արձագանքում։ Սիրող մարդկանց միջև վեճերը լուրջ չեն լինում։
Իրինա Շիխմանի ալիքով «А поговорить?» հաղորդմանը տված հարցազրույցում Տեմնիկովան պատմել էր կոլեգտիվի ներսում կոնֆլիկտի իրական պատճառների մասին, և Ֆադեևի հասցեին տհաճ արձագանքները սկսեցին մեծանալ ձնագնդիի նման։ Երգչուհին անկեղծացել էր. պարզվում է՝ Ֆադեևը սիրավեպ ունի Օլգա Սերյաբկինայի հետ։
Զույգը փորձեց դուրս գալ անհարմար իրավիճակից, բայց արդարանալն անիմաստ էր. Տեմնիկովայի խոսքերն առավել համոզիչ էին հնչում։ Օնլայն ռեսուսրը հարցազրույց հրապարակեց նաեւ Նարգիզ Զակիրովայի հետ, որի ընթացքում նա հաստատեց պրոդյուսերի սիրուհու մասին տեղեկատվությունը։
Այսօր Instagram-յան պաշտոնական էջում Մաքսիմ Ֆադեեւը հրապարակել է «Ձայնը» նախագծի մասնակցի լուսանկարն ու հայտնել, որ շուտով այդ աղջկա մասին կիմանան բոլորը։ Երկրպագուները, սակայն, քննադատել են նրան։
«Նայեցի Նարգիզի հարցազրույցը… Զուր եք վիճում լավ երգչուհիների հետ և վերցրել եք երգերը… Միևնույնն է, Նարգիզից լավ այդ երգերը ոչի ոք չի կարող կատարել, շատ եմ ափսփսում… Ձեզ»,- գրել է երկրպագուներից մեկը։ «Իսկ հետո դու նրան դեն կնետես, ինչպես բոլորին»,- հավելում են օգտատերերը։