«Ես 1926թ․-ի սեպտեմբերի երեքին․․․ կամ 1852-ի․․․ արդեն չեմ հիշում». Գարիկ Մարտիրոսյանը լուսանկարն է հրապարել իր մանկությունից
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կրկին ուրախացրել է հետևորդներին։ Այս անգամ նա մանկական լուսանկարներ է հրապարակել․ «Ես 1926թ․-ի սեպտեմբերի երեքին․․․ կամ 1852-ի․․․ արդեն չեմ հիշում»,- այսպես է լուսանկարը մակագրել նա՝ օգտագործելով «առաջին դասարան», «դպրոց», «սեպտեմբերի 3», «Լաս Վեգաս» հեշթեգերը։
«Գարիկ, քանի՞ տարեկան ես»,- հարցրել է հետեւորդներից մեկը։ «Լուսանկարում 5, իսկ այնպես՝ տարբեր»,- պատասխանել է շոումենը։ «Հայացքն այնպիսին է, կարծես արդեն Comdey Club է վարում»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Հիշեցնենք՝ Մարտիրոսյան-Լեւինա զույգի իտալական արձակուրդները եւս նրանց երկրպագուների ուշադրության կենտրոնում էին. զույգը սրամիտ հրապարակումներ էր անում եւ գեղեցիկ կադրեր հրապարակում։ Շոումենի ընկերը՝ «Comedy Club»-ի անդամ Թիմուր Բատրուդինովը, վերջերս Instagram-յան էջում տեսանյութ էր հրապարակել, որում Գարիկը նախ շանսոն էր երգում՝ կիթառ նվագելով, իսկ Բատրուդինովի հարցից հետո՝ «Գա՛ր, ի՞նչ ես անում», անմիջապես անցնում է Al Jarreau-ի։ Ընդ որում, ոչ միայն երգում էր, այլլեւ պարում հայտնի «Roof Garden» երգի հնչյունների ներքով։ «Ես... Էլ Ջերո եմ լսում»,- պատասխանում է նա...