Միլա Յովովիչի 11-ամյա դուստրն առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին (Լուսանկարներ)
Դերասանուհի Միլա Յովովիչը հպարտացել է ավագ դստեր՝ Էվեր Ռաբոյի մոդելային ասպարեզում ունեցած առաջին հաջողությամբ։ Աղջիկը գնում է աստղային մայրիկի հետքերով և իր կարիերան է սկսում մոդելային բիզնեսում։
Աստղն իր Instagram-ում հետևորդների հետ կիսվել է ուրախալի լուրով։ Էվերը հայտնվել է Jalouse Magazine-ի ֆոտոշարքում։ Նա նկարահանվել է միայնակ։
«Ես այնքան եմ հպարտանում իմ հիանալի դստրիկով։ Չեմ համբերում, թե երբ կկարդաք այդ հոդվածը»,- գրել է դերասանուհին։ Նա հավելել է, որ ապշել է՝ կարդալով դստեր հարցազրույցը և իմացել է, թե որքան խելացի, հոգատար աղջիկ ունի։
Դերասանուհու երկրպագուներին դուր է եկել դստեր ոչ սովորական լուսանկարները։ Շատերը նկատել են մոր ու դստեր նմանությունը։
«Մինչև նկարագրությունը կարդալը կարծում էի արխիվային լուսանկարներ եք հրապարակել։ Որքան նման եք միմյանց», «Ջրի երկու կաթիլ, շատ լավիկն է», – մեկնաբանություններում գրել են հետևորդները։