Աբխազիայի նախագահի թեկնածուները միմյանց մեղադրում են հայերին վախեցնելու համար
Աբխազիայի գործող նախագահ և հանրապետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ռաուլ Խաջիմբայի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել ընդդիմության ներկայացուցիչների կողմից գերազանցապես Գագրայի և Գալսկի շրջանի «հայկական գյուղերի բնակիչներին» վախեցնելու մասին, հայտնում է АИРАИРАinfo-ն:
Խոսքով հայտարարելով ժողովրդի միավորման, նախագահական ընտրությունների խաղաղ և հանգիստ անցկացման ամնհրաժեշտության մասին, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են իրադրությունը լարել:
Օգտագործվում են շանտաժի, քաղաքացիների վրա ճնշման մեթոդները, որոնք քվեարկում են խղճի մտոք, սկզբունքային պատկերացումներով: Հայկական գյուղերի և այլ բնակավայրերի բնակիչներին վախեցնելու փաստեր կան: