Իրանում լրագրողները ուշադրություն են հրավիրել ցնցող հարսանեկան արարողության տեսանյութի վրա. 28-ամյա տղամարդն ամուսնացել է 9-ամյա աղջկա հետ
Իրանում լրագրողները ուշադրություն են հրավիրել ցնցող հարսանեկան արարողության տեսանյութի վրա. 28-ամյա տղամարդն ամուսնացել է 9-ամյա աղջկա հետ: Երբ տեսանյութը վիրուսային է դարձել, երկրի իշխանությունները, հասարակության ճնշման ներքո, պահանջել են չեղարկել ամուսնությունը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Բաբակ Թագվայը:
Լրագրողը պարզել է նաև տղամարդու ինքնությունը: Նրա խոսքերով, աղջկա ամուսինը Միլադ Չեշանին է, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում ներառված «Բասիջ» ժողովրդական աշխարհազորայինների մարտիկ է: Ընդգծվում է, որ Չեշանին ամուսնանալու թույլտվություն է ստացել շրջանի իսլամական դատարանում:
Իրանում, ըստ օրենքի, աղջիկը կարող է ամուսնանալ 13 տարեկանից, իսկ տղան՝ 15 տարեկանից: Մինչև 2002 թ.-ը Իրանում թույլատրվում էր ամուսնանալ ինը տարեկան աղջիկների հետ: