Շաուրմա՝ 3000 դոլար արժողությամբ. Վաճառակետի նախկին աշխատակիցներից մեկն ասել է, որ զբոսաշրջիկներին խաբելու հատուկ համակարգ գոյություն ունի
Երուսաղեմի հին քաղաքում զբոսաշրջիկ կինը զրկվել է 2800 դոլարից՝ շաուրմա գնելով, հաղորդում է Times of Israel-ը։
Նշվում է, որ շաուրմայի դիմաց կնոջ բանկային քարտից այդքան գումար են գանձել։
Որոշ ժամանակ անց, երբ կինը նկատել է գողությունը, պահանջել է վերադարձնել գումարը։ Նրա խոսքով՝ երբ միջադեպի մասին հայտնի դարձավ իսրայելական ԶԼՄ-ներում, գումարը վերադարձրեցին։
Փողոցային սրճարանի աշխատակիցները պնդել են, որ սխալմունք է տեղի ունեցել, սակայն վաճառակետի նախկին աշխատակիցներից մեկն ասել է, որ զբոսաշրջիկներին խաբելու հատուկ համակարգ գոյություն ունի։