ԱՄՆ-ն դանդաղորեն ոչնչացնում է Իդլիբը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Սիրիայի Իդլիբ նահանգին ԱՄՆ-ի ավիահարվածը, հաղորդում է Anadolu գործակալությունը։
«ԱՄՆ-ի ռմբակոծությունների հետևանքով շուրջ 700 տեղի բնակիչ է զոհվել։ Իհարկե, այնտեղ կարող են նաև գրոհայիններ լինել, սակայն Իդլիբն աստիճանաբար անհետանում է։ Ավելի վաղ արդեն հողին է հավասարվել Հալեպը։ Իդլիբը նույն իրավիճակում է, ինչ Հալեպը»,-ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ մտադիր է Իդլիբի հարցը բարձրացնել սեպտեմբերի 16-ին կայանալիք Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի ժամանակ, որի բացումը կկայանա սեպտեմբերի 17-ին։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կշարունակի հասնել նրան, որ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծվի։