Աշխարհի ամենածեր դայվերը գերազանցել է սեփական ռեկորդը
Երկրորդ աշխարհամարտի բրիտանացի վետերանն ու նախապապը գերազանցել է սեփական ռեկորդը, փոխանցում է Nat-geo-ն:
Ռեյ Վուլին իր 96-րդ տարեդարձը նշել է խորասուզվելով շվեդական «Զենոբիա» բեռնատար լաստանավի նավաբեկության վայրում, որը 1980 թավականի հունիսին խորտակվել էր Լառնակայի ջրատարածքում: Ռեյը գերազանցել է սեփական ռեկորդը՝ երրորդ տարին անընդմեջ նա ճանաչվում է ամենատարեց դայվերը: 2017 թվականին նա ջրի տակ էր անցկացրել 41 րոպե՝ իջնելով 38,1 մետր խորությամբ: 2018 թվականին խորասուզումը տեւել է 44 րոպե, եւ Ռեյն իջել է 40,6 մետր խորությամբ: Այս անգամ դայվերը դեպի «Զենոբիա» է ուղղվել 48 րոպեով՝ հասնելով 42,4 մետր նիշին:
Վուլիի հետ միասին դեպի խորտակված նավ են խորասուզվել եւս 47 դայվերներ: «Սա ուղղակի անհավանական է: Ես արդեն 59 տարի դայվինգով եմ զբաղվում, բայց հենց այսպիսի խորասուզումներն ամենից շատ մտապահվում»,- ասել է Վուլին:
Դայվերի խոսքով՝ եթե առողջությունը թույլ տա հաջորդ տարի նախատեսում է բարելավել սեփական ձեռքբերումը:
95 year old Ray Woolley has been diving for 60 years and today he breaks his own world record in Larnaca pic.twitter.com/Yajyg01dYT
— Love Cyprus (@LoveCyprus) August 31, 2019
95 year old Ray Woolley has been diving for 60 years and today he breaks his own world record in Larnaca pic.twitter.com/Yajyg01dYT