Դինքի գործով դատավարությունը այսօր կշարունակվի. Հրանտի ընկերները կլինեն դատարանում
Թուրքիայում այսօր՝ սեպտեմբերի 4–ին, Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանում շարունակվելու է Հրանտ Դինքի գործով դատավարությունը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, այս շաբաթ որոշում է կայացվել լսել գործով վկա անցնող Ազգային հետախուզության ծառայության աշխատակցին, ինչպես նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների։
Հրանտի ընկերները այս անգամ եւս հավաքվելու են դատարանի առաջ եւ պահանջելու են արդար դատավարություն անցկացնել։