Գրող Մարիանա Ուիլյամսոնը, որը փորձում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, ցանկանում է երկրում խաղաղության նախարարություն ստեղծել
Ամերիկացի գրող Մարիանա Ուիլյամսոնը, որը փորձում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ երկրում խաղաղության նախարարություն է հարկավոր ստեղծել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին պակասում է այնպիսի գերատեսչություն, որը կզբաղվի հակամարտությունների վերահսկմամբ, բռնության կանխարգելմամբ և ամեն ինչ կանի ի բարօրություն ԱՄՆ-ի։
«Մեր հասարակությունը պարզապես սնուցված չէ բռնությամբ։ Մեր սրտերը պետք է արթնանան, որ մենք կարողանանք այդ ամենը փոխել»,-ասել է Ուիլյամսոնը։
Նա հավելել է, որ խաղաղության նախարարությունը նաև կբարելավեր ԱՄՆ-ի կրթական համակարգը։