Թուրքիայում Հայկական հարցի մասնագետը դարձել է ցամաքային զորքերի հրամանատար
Մի քանի օր առաջ Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը կատարել է նոր նշանակումներ օդուժի, նավատորմի և ժանդարմերիայի ստորաբաժանումներում:
Ադրբեջանական Minval.az կայքը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, նշում է, որ ցամաքային զորքերի հրամանատար Խյուսլի Ակարը զբաղվում է հայկական հարցով: Ստամբուլի համալսարանում նրա դոկտորական թեզի թեման է եղել «Հայկական հարցը և հայկական լոբբիի ազդեցությունը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում»: Խյուսլի Ակարը նաև գերազանց տիրապետում է հայոց լեզվին:
Դեռ 2000 թ. Թուրքիայի Գլխավոր շտաբը պարտադիր դարձրեց հայոց լեզվի դասընթացները բոլոր ուսանողների համար: "Zaman" պարբերականը հայտնում է, որ այս նշանակումը պատահական չէ, քանի որ Թուրքիան պատրաստվում է ինչ -որ լուրջ քայլ իրականացնել: