Մեգան Մարքլն ու Արքայազն Հարրին Քիմ Քարդաշյանի հարևանները կդառնա՞ն
Մեգան Մարքլը, որը մեծացել է Կալիֆոռնիայում, ծրագրում է հայրենիք վերադառնալ։ Մեգանը ցանկանում է արքայազն Հարրիի եւ փոքրիկ Արչիի հետ տեղափոխվել Մալիբուում հայտնի աստղային անկլավի առանձնատների մեկը։ Daily Mail-ին այս մասին հայտնել են թագավորական զույգի ընկերները։
Զույգը բնակարան է փնտրում թաղամասում, ուր բազմաթիվ հայտնիներ են ապրում։ Մեգանն ու Հարրին կարող են դառնալ Քիմ Քարդաշյանի կամ Ջենիֆեր Էնիսթոնի հարեւանները։
Այս մասին հայտարարել է La cafe հաստատության սեփականատերը, որն աձամբ է ծանոթ Մեգան Մարքլի հետ։ 79-ամյա Էդմունդ Ֆրայը նրան թագավորական էթիկետ է սովորեցրել։ «Մեգանն ու Հարրին այստեղ տեղ են փնտրում։ Ես լսել եմ, որ նրանք հետաքրքրված են Մալիբուով։ Ես ճանաչում եմ Մեգանին եւ խոսել եմ նրա հետ։ Նա կարոտում է տունը։ Մեգանը Լոս Անջելեսից է, նա այստեղ ընկերներ եւ Հոլիվուդում շատ կապեր ունի»,- ասել է 79-ամյա ռեստորատորը։
Սասեքսի դքսուհին հոգնել է ճնշումից եւ իր հասցեին մշտական քննադատությունից։ Նա հույս ունի ԱՄՆ-ում ապաստան գտնել։ «Այստեղ կարելի է ապրել առանց սթրեսի եւ պապարացիների օբյեկտիվի։ Լոս Անջելեսն ու Կալիֆոռնիան այնքան մեծ են, որ այստեղ հեշտ է թաքնվել ընտանիքի հետ՝ կորչելով ամբոխի մեջ»,- ասում է Rose Tree Cottage սրճարանի սեփականատերը։
Այստեղ երեք ննջասենյակ ունեցող տունը միջինում 7 մլն դոլար արժե։