Ջոն Լենոնը՝ Էրոտիկ նկարների հեղինակ
Սեպտեմբերի 13-ին Մոդենում տեղի կունենա Ջոն Լենոնի նկարած էրոտիկ նկարների ցուցադրությունը: Ջոն Լենոնը տաղանդավոր է ոչ միայն գրականության, կինոյի, և երաժշտության բնագավառներում, այլև հաջողակ նկարիչ է:
Դրանում կարող են համոզվել բոլոր այն մարդիկ, ովքեր ներկա կլինեն «All you need is Love. Ջոն Լենոնը՝ երգիչ, նկարիչ, դերասան» անունը կրող ցուցահանդեսին:
Իտալիայում առաջին անգամ հանրությանն է ներկայացվելու շատ հազվադեպ հանդիպող ցուցանմուշներ, որոնց թվում նաև կլինի «Bag One» անունը կրող նկարը, որը Լենոնը նվիրել էր Յոկո Օնոյին, ում հետ ամուսնացել էր 1969թ.-ին: