«Օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլին հուսահատ ջանքեր է գործադրում Գուլիի հարցով հանդիպելու համար
«Օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլին հուսահատ ջանքեր է գործադրում, որպեսզի հանդիպում կազմակերպի Գուլիի (Նադիր Սալիֆով) հարցով, որի հետ մեկ շաբաթ առաջ հանդիպման ժամանակ քութաիսցի «օրենքով գող» Գուրամ Կվեժովիչը ապտակ է ստացել Վայրի Արման անունով ղազախից, հայտնում է «Պրայմ Կրայմ»-ը։
Չհավատալով Գուլիի անմասն լինելուն, Բադրին զանգահարում է ծանոթներին եւ նրանց տրամադրում, որ Գուլին գող չէ, եւ նրա հանդեպ պետք է համապատասխան որոշում ընդունվի։
Սակայն մյուս գործընկերները չեն կիսում Բադրիի ոգեւորությունը եւ բացահայտ նրան ասում են, որ ինքն իրեն ենթարկում է տխուր եւ խայտառակ ավարտի։ Այն, ինչ արել է Արմանը, բավական չէ, որպեսզի մերժվի Գուլին, նույնիսկ եթե որեւէ մեկը նրան մեղադրելու համարձակություն ունենա։
Գուլին չի արդարացնում Արմանի արարքը եւ չի պատրաստվում խոչընդոտել, որպեսզի գողերը նրան արդար գնահատական տան, թեկուզ այն պատճառով, որ շարունակի հարաբերությունները Կվեժովիչի հետ, որն իր հարցի հետ կապված ավելի պակաս ակտիվ է, քան Բադրին։
Կհավաքվեն գողերն այս հարցով թե ոչ, Բադրին իր մահապատժի վճիռն արդեն պատրաստել է։ Այսօր նա Գուլիի անձնական թշնամին է, եւ խոշոր խաղացողները կձգտեն, որ այդ վեճը չմարի։