Թեհրանի և Փարիզի դիրքերը միջուկային գործարքի իրականացման հարցում մոտեցել են. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիի
Թեհրանի և Փարիզի դիրքերը միջուկային գործարքի իրականացման հարցում մոտեցել են, ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նախագահների (Իրանի եւ Ֆրանսիայի) միջեւ լուրջ բանակցություններ են տեղի ունեցել։ Բարեբախտաբար, շատ հարցերի շուրջ (կողմերի) տեսակետները մերձեցել են»,- ասել է Ռաբբին, որի խոսքերը մեջբերվում են Իրանի կառավարության կայքում։
Օգոստոսի 31-ին երկու երկրների նախագահները՝ Հասան Ռոհանին եւ Էմանուել Մակրոնը, հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում Իրանի նախագահն ասել է, որ Թեհրանի կողմից սեպտեմբերին նախատեսվող՝ միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը կլինի շրջելի, ինչպես եւ նախորդ փուլերը։
Իրանը հայտարարել է 2015-ին կնքված գործարքով պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները փորձում են պահպանել գործարքը։
Վերջին մի քանի ամիսներին Իրանը եւ Ֆրանսիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, մասնավորապես՝ տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցելությունները Թեհրան, ինչպես նաեւ մի շարք հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների միջեւ, որոնց ընթացքում շեշտադրվել է միջուկային գործարքի շուրջ տիրող իրավիճակը՝ Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման համատեքստում, կողմերը նաեւ առաջարկություններ են փոխանակել՝ ուղղված համաձայնագրի կատարմանը։