Թրամփը գոլֆ ակումբ է մեկնել Լեհաստան այցը չեղարկելուց հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոլֆ ակումբ է մեկնել Լեհաստան այցը չեղարկելուց հետո: Թրամփը Լեհաստանում պետք է մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառմանը, հաղորդում է Gazeta-ն՝ The Independent-ի վրա հղումով:
Նշվում է, որ Թրամփն այցը չեղարկել է Ֆլորիդայի ափերին մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով: Այդուհանդերձ, այցի չեղարկման մասին հայտարարությունից հետո Թրամփը մեկնել է գոլֆ ակումբ: Ընդ որում, Սպիտակ տան խոսնակը նշել է, որ նախագահին ժամը մեկ զեկուցում են փոթորկի մասին: